Jump to content

Յոդոկ Ֆինկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոդոկ Ֆինկ
 
Կուսակցություն՝ Քրիստոնեա-սոցիալական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ագարակապան
Ծննդյան օր փետրվարի 19, 1853(1853-02-19)[1]
Ծննդավայր Andelsbuch, Բրեգենց, Ֆորարլբերգ, Ավստրիա
Վախճանի օր հուլիսի 1, 1929(1929-07-01)[1] (76 տարեկան)
Վախճանի վայր Andelsbuch, Բրեգենց, Ֆորարլբերգ, Ավստրիա
Քաղաքացիություն  Ավստրիա
 
Պարգևներ

Յոդոկ Ֆինկ (գերմ.՝ Jodok Fink, փետրվարի 19, 1853(1853-02-19)[1], Andelsbuch, Բրեգենց, Ֆորարլբերգ, Ավստրիա - հուլիսի 1, 1929(1929-07-01)[1], Andelsbuch, Բրեգենց, Ֆորարլբերգ, Ավստրիա), ավստրիացի ֆերմեր, քաղաքական ու հասարակական գործիչ, Ավստրիայի առաջին փոխկանցլեր[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1853 թվականի փետրվարի 19-ին Անդելսբուխում, գյուղական ընտանիքում։ Եղել է ընտանիքի 9-րդ երեխան։ Իրենից մեծ բոլոր քույրերն ու եղբայրները մահացել են, և միայն ինքն ու կրտսեր եղբայր Ալոիզն են հասել չափահասության տարիքին։ Նրա հայրը մահացել է, երբ Յոդոկը եղել է չորս տարեկան։ Մայրը կրկին ամուսնացել է, երբ տղան եղել է տասը տարեկան։

15 տարեկանում Ֆինկը սովորել է Բրիքսենի գիմնազիայում, սակայն չնայած լավ գնահատականներին՝ շուտող թողել է ուսումը, քանի որ անհրաժեշտ էր աշխատել ծնողների մեծ տնտեսությունում։

Իր քաղաքական կարիերան Ֆինկը սկսել է 1879 թվականին, երբ Անդելսբուխում ընտրվել է քաղաքային խորհրդի (Gemeindeausschuss) անդամ, իսկ 1888-1897 թվականներին զբաղեցրել է համայնքի ղեկավարի պաշտոնը։ 1890 թվականին նա միացել է Ֆորարլբերգի երկրամասի համաժողովին, իսկ 1893 թվականին դարձել նոր հիմնադրված Քրիստոնեա-սոցիալական կուսակցության անդամ։ 1897 թվականին Յոդոկ Ֆինկն ընտրվել է Ավստրիայի կայսերական խորհրդի անդամ։

Քաղաքական ու պետական գործունեության հետ միաժամանակ Ֆինկը եղել է առաջադեմ ֆերմեր․ 1888 թվականին նա Անդելսբուխում հիմնել է Անդելսբուխ անասնաբուծական կոոպերատիվը, ինչպես նաև հիմնադրել է այգի՝ պտղատու ծառերով, հացահատիկային բույսերի արհեստական մարգագետնով։ 1890 թվականին նա աշխատել է «Katholisch-Konservativen Kasino für Egg und Umgebung» ընկերությունում՝ դառնալով կառավարման անդամ, ապա գլխավորելով այն։ Յոդոկը դասախոսություններ է կարդացել մրգեր աճեցնելու ժամանակակից եղանակների թեմայով, իսկ 1928 թվականին իր որդու՝ Անտոնի (1890-1966) հետ հիմնադրել է «Ալմա» կոոպերատիվը։

Ավստրո-հունգարական կայսրության անկման ժամանակ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, Ֆինկը 1918 թվականի հոկտեմբերի 21-ին ընտրվել է գերմանա-ավստրիական ժամանակավոր ազգային հավաքի (Provisorische Nationalversammlung für Deutschösterreich) երեք իրավահավասար նախագահներից մեկը Գերմանական Ավստրիայում։ Ավստրիայում Սահմանադրական ժողովի ընտրություններից հետո 1919 թվականի մարտի 5-ին Ֆինկը կարողացել է ձևավորել կոալիցիոն կառավարություն մեծամասնություն կազմող Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, որը ղեկավարում էր Կառլ Ռենները։

Երբ 1920 թվականի հուլիսի 7-ին կոալիցիոն կառավարությունը լուծարվել է, 1920 թվականի հոկտեմբերի 17-ի խորհրդարանական ընտրություններից հետո Միխաել Մայերը ձևավորել է փոքրամասնության նոր կառավարություն, որը սատարում էր Մեծ Գերմանիայի ազգային կուսակցությանը՝ փոխարինելով Յոդոկ Ֆինկին։ Ինքը Ֆինկը այլևս չի զբաղեցրել պետական պաշտոններ, սակայն մնացել է քաղաքականության մեջ։

Մահացել է 1929 թվականի հուլիսի 1-ին Անդելսբուխում։ Նրա տապանաքարի հեղինակը ճարտարապետ Ալֆոնս Ֆրիցն է, որը նույնպես եղել է Անդելսբուխից։

1886 թվականին Յոդոկ Ֆինկն ամուսնացել է Մարիա Կատարինա Մոյսբուրգերի (Maria Katharina Meusburger) հետ, որ վեց տարով փոքր էր նրանից։ Ամուսնությունից ծնվել են 12 երեխաներ, որոնցից հինգը մահացել է վաղ տարիքում։

Ծառայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ծառայության ոսկե նշան թագով (1900)
  • Բիզաուի պատվավոր քաղաքացի (1904), Անդելսբուխի պատվավոր քաղաքացի (1913), Ինսբրուքի համալսարանի պատվավոր դոկտոր (1925)
  • III կարգի Երկաթի թագի օրդեն (1906), Ֆրանց Իոսիֆի օրդեն (Կոմանդորի խաչ, 1913 և Կոմանդորի խաչ աստղով, 1917)
Արտաքին պատկերներ
Յոդոկ Ֆինկը Ավստրիայի նամականիշերին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոդոկ Ֆինկ» հոդվածին։